29/08/2026
Գեղեցիկ ինտերիերի հիմքում միշտ մտածված լուծումներ են։
Արտաքուստ՝ մինիմալիստական վիզուալ, հարթ եզրագծեր և բնական շպոն։ →
Ներսում՝ կազմակերպված պահեստավորում և ֆունկցիոնալություն, որը հեշտացնում է անձնակազմի ամենօրյա աշխատանքը։
Կոմերցիոն ինտերիերում կահույքը պետք է ոչ միայն ներդաշնակ լինի տարածքին, այլև դիմացկուն լինի ամենօրյա ինտենսիվ շահագործմանը։ →
Լուսանկարում՝ մեր վերջին ռեստորանային նախագծերից մեկի համար պատրաստված սպասարկման կայանն է։
Հենց այսպիսի լուծումներ ենք նախագծում և արտադրում NEKA-ում: ✔️
13/06/2026
Ի՞նչ է հեղուկ մետաղը և ինչպե՞ս ենք մենք այն կիրառում մեր նախագծերում:
13/05/2026
Իրական շքեղությունը հաճախ թաքնված է տեքստուրաների մեջ։ Այս նախագծում մենք կենտրոնացել ենք բնական փայտի տաքության և մետաղական դետալների համադրության վրա։ Օգտագործվել են շպոնապատ և ներկված ՄԴՖ մակերեսներ, ինչպես նաև Fenix HPL, որը ստեղծված է նանոտեխնոլոգիաների և ակրիլային խեժերի հիման վրա։ Այն չի պահպանում մատնահետքեր և առանձնանում է բարձր քերծվածքակայունությամբ։
-ի հետ համատեղ ստեղծված նախագիծը հնարավորություն տվեց աշխատել բարդ էլեմենտների հետ․
• Տեսողական խորություն․ ակոսավոր ապակին և փայտե առաստաղի երկրաչափական լուծումները ստեղծում են լույսի ու ստվերի յուրօրինակ խաղ։
• Կառուցվածքային լուծումներ․ ապակե միջնորմները պահպանում են խոհանոցի և հյուրասենյակի բաց պլանավորումը՝ միաժամանակ ապահովելով գոտիավորման ֆունկցիոնալությունը։
• Դետալների որակ․ մետաղի և ՄԴՖ մակերեսների ճշգրիտ միակցումները ձևավորում են մաքուր և ճարտարապետական ամբողջական պատկեր։
Տարածք, որտեղ յուրաքանչյուր նյութ ունի իր տեղն ու նշանակությունը։
📞+374 55 711 411
___________
#հիմքումգաղափարնէ
18/04/2026
.evn նախագծից մի հատված։
Կահավորման մեջ կիրառվել են բարձր ճշգրտության արտադրական տեխնոլոգիաներ, օգտագործվել են բարձրորակ նյութեր՝ high gloss փայլեցված մակերեսներով, որոնք ապահովում են կոկիկ տեսք, ամրություն և երկարատև օգտագործում։
Նախագծի հեղինակային խումբ և կոնցեպտի հեղինակ —
Ճարտարապետական խումբ —
📞+374 55 711 411/ +374 11 711 411
___________
#հիմքումգաղափարնէ
29/03/2026
Միջավայր, որտեղ կահույքի յուրաքանչյուր դետալ ստեղծում է .people -ի յուրահատուկ աուրան:
Փայտե նուրբ հպումներ, փափուկ կահույք և գրագետ լուսավորություն՝ որը ստիպում է հաճախորդին վերադառնալ: ☕🛋️
Ահա թե ինչ է լինում, երբ որակյալ աշխատանքը հանդիպում է ճիշտ տեսլականին:
📞+374 55 711 411/ +374 11 711 411
___________
#հիմքումգաղափարնէ