27/08/2026
Յուրօրինակը...😍😍😍
Պատրաստված է Սոճու և Իրոկոյի փայտանյութերից, տեղադրված է թույլ լուսավորման լուսադիոդային լամպ, հիմնային մասը պատված է ակրիլային էկո լաքով, վերևի հատվածը մշակված է կտավատի յուղի և մեղրամոմի էկո քսուքով:
03/08/2026
Հերթականից մի քանի կադր...
Ննջասենյակի պրեմիում որակի ամբողջական տարողունակ կահույք` պատրաստված ավստրիական EGGER և իտալական ALVIC ֆիրմայի լամինացված սալերով։
Պահարանի երկրորդ հարկի դռները համալրված են Push to open մեխամիզմներով, տեղադրվել է նաև տարողունակ պահոցով երկտեղանի մահճակալ։
Շնորհակալություն` պատվերի կատարումը մեզ վստահելու համար...
13/07/2026
Երբ օգտագործելի է դառնում յուրաքանչյուր միլիմետրը😉...
3.5 քմ մակերեսով սենյակի վերածումը տարողունակ ու ֆունկցիոնալ զգեստապահարան-սենյակի։
05/07/2026
Երբ փոքր տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը դառնում է օգտագործելի, և միևնույն ժամանակ անհրաժեշտ է ապահովել նաև էսթետիկ տեսք...😉😉😉
20/06/2026
Հեռուստացույցի տակդիրներ 😎
30/05/2026
Հերթական յուրօրինակ երկգույնը...
Այս անգամ ստացվել է սպիտակ- կանաչ գեղեցիկ համադրություն։
Հետագայում տեղադրվելու են սպասք լվացող մեքենա, էլեկտրական ջեռոց և սառնարան։
Աշխատանքային զոնան լուսավորվում է ցածր լարման լեդ լույսերով։
Դե իսկ դռների Unboxing-ը կկատարի պատվիրատուն` ներքին հարդարման վերջնական աշխատանքները կատարելուց հետո😉😉😉։
Շնորհակալություն` պատվերի կատարումը մեզ վստահելու համար
21/05/2026
Խոհանոցի կահույք ANN։ Տարողունակ ու նրբագեղը տեղադրված է ու պատրաստ է շահագործման😍, կահույքը հագեցած է անհրաժեշտ կենցաղային տեխնիկաներով, աշխատանքային տարածքի լուսավորման համար տեղադրվել են անկյունային լեդ լույսեր։
Շնորհակալություն` պատվերի կատարումը մեզ վստահելու համար։
02/05/2026
Նախկինում պատրաստված ննջասենյակի քառադուռ պահարանի ձևափոխումը. նախկին 2*2.3 մ չափերի փոխարեն ստացել ենք 3*2,85մ չափի տարողունակ պատ- պահարան, ավելացվել են նաև նոր դարակաշարեր։